Ճնշակներ(компрессоры)



Շաբաթվա հարց

Բեռնում...

Գրանցվել


Վարուժան Գառնիկի Խալաթյանի կողմից ստեղծված «ՕՎԱԼ» պլաստիկ ընկերությունը իր ապրանքաշարքը ներկայացնում է հայկական և արտերկրյա շուկաներում 1995թ.-ից: Իր աշխատանքի ժամանակահատվածում գործարանը անցել է կայացման և զարգացման մեծ ճանապարհ: Արտադրական հզորությունների ավելացման, արտադրանքի տեսականու լայնացման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ այսօր «ՕՎԱԼ» պլաստիկը հանդես է գալիս որպես միակը Հայաստանում և խոշորագույներից ԱՊՀ տարածքում մեծ գիտական ներուժով յուրօրինակ արտադրություն` համալրված աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից սարքավորումներով: Այդ սարքավորումները հնարավորություն են ընձեռում ստանալ ինչպես պլաստիկ թաղանթներ առաջադրած հաստության, այնպել էլ բարդ կազմաձևման կաղապարված արտադրանք, ինչպես նաև տեսակավորված տպագրություն նրանց վրա:



Ձեռնարկությունում ներդրված է միջազգային պահանջներին համապատասխանող ISO 9001:2008 որակի վերահսկման համակարգ: Վաճառքի մեծ ծավալները թույլ են տալիս պահպանել մրցունակ գներ, իսկ իրազեկ և փորձառու անձնակազմը միշտ պատրաստ է օգնել պատվիրատուներին պատվերների կազմման, արտադրանքի կամ գույնի, ինչպես նաև բացառիկ արտադրանքի համար նախատեսված անհատական կաղապաֆորմաների ընտրության գործում:

«ՕՎԱԼ» պլաստիկ ընկերությունը միշտ բաց է գործընկերների համար, մենք մշտապես լայնացնում և կատարելագործում ենք մեր տեսականին և պատրաստ ենք համագործակցության ժամանակակից բիզնեսի գրեթե բոլոր ասպարեզներում և բնագավառներում:


Նորություններ